25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

19 տարի առաջ այս օրը Քարվաճառում ծածանվեց հայոց եռագույնը /վիդեո/

Այսօր` ապրիլի 3-ին Քարվաճառի ազատագրման 19-ամյակն է: 1993-ի ապրիլի 3-ին Ալեքսանդր Թամանյանի թոռան` Ալեքսանդր Թամանյանի անմիջական ղեկավարությամբ զորաջոկատն իջել է Նորաբակի լեռնանցքից: Քարվաճառի թուրքերը, տեսնելով Նորաբակի լեռնանցքից իջած եւ քաղաքի վերահեռարձակիչ հեռուստաաշտարակի բարձունքում դիրքավորված հայ զորաջոկատի հայտնվելը, ձայնասփյուռային կապով դիմել են մերոնց եւ խնդրել շնորհել նրանց մի քանի ժամ` բնակչությամբ հանդերձ քաղաքը դատարկելու եւ հեռանալու […]

Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները դիմում են միջազգային կազմակերպություններին

“Թեղուտի պաշտպանության”, “Մենք ենք այս քաղաքի տերը”, “Մեր քաղաքը” քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակ են ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւային, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երեւանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային եւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` նրանցից ակնկալելով առավել հետևողական լինել Հայաստանում իրենց […]

Տյումենում եռօրյա սուգ է հայտարարված

Ռուսաստանի Տյումեն քաղաքում, որտեղ նախօրեին վթարի էր ենթարկվել “UTair” ավիաընկերության “ATR-72”  ինքնաթիռը, ապրիլի 4-6-ը սուգ է հայտարարված, տեղեկացնում է “Независимая газета”-ն: Առայժմ ճշտված չեն վթարի պատճառները: Հիմնական վարկածներն են մարդկային գործոնը` օդաչուների սխալը, եւ ինքնաթիռի անսարքությունը: Առաջին տարբերակը բացառել է ավիաընկերության ղեկավարը: Քննիչները գտել են ինքնաթիռի ինքնագիր 2 սարքերը` “սեւ արկղերը”, որոնք առայժմ չեն հետազոտվել: […]

Միքայել Մինասյանի ունակություններն անփոխարինելի են. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդի”, չնայած ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշոտնից` ՀՀկ նախընտրական շտաբի պետի տեղակալ դառնալու համար, սակայն Մինասյանը ՀՀԿ գրեթե չի այցելում եւ բացի ՀՀԿ նախընտրական ցուցակի կազմավորումից, այնտեղ որեւէ այլ գործով չի զբաղվում: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը,  թերթի հարցին ի պատասխան ասել է. “Միքայել Մինասյանն ունի եւ […]

Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի նիստին ընդունվել է զեկույց` ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին զեկույց է ընդունվել` “Ժողովրդավարության ապագա խնդիրները, ներառյալ Եվրոպայի խորհրդի եւ Արեւելյան համագործակցության երկրների անկախ եւ ազատ ԶԼՄ-ների հարցերը” թեմայով, հաղորդում է “Trend”-ը: Հանձնաժողովի զեկույցի ընդունման ընթացքում մեծ նշանակություն է տրվել կոռուպցիայի դեմ պայքարին եւ լրատվամիջոցների զարգացմանը: Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական […]

Ո՞վ է ղեկավարելու ապագա ԱԺ-ն. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրում է, թե  ապագա ԱԺ նախագահի պոստի համար մի շարք անուններ են շրջանառվում: “Հիմնական պնդումն այն է, որ Սամվել Նիկոյանը կմնա իր պոստում: Հաջորդական կարծիքով` ԱԺ նախագահ կդառնա Արմեն Աշոտյանը: Իսկ գործից ավելի լավ տեղյակները պնդում են, թե, ըստ, ամենայնի, խոսնակ կդառնա ու ապագա պառլամենտում, որտեղ հետաքրքիր բազմաթիվ […]

Սամվել Ալեքսանյանի սեղանի թամադան Նիկոլն է լինելու. Երկիր

“Երկիր” թերթի հետ զրույցում ԱԺ  պատգամավոր, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը ասել է, որ ինքը ոչ մի թեկնածուի հետ պրոբլեմ չունի: “Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, Նիկոլի հետ էլ”,-ասել է Ալեքսանյանը: Այն ահրցին, որ Փաշինյանի  վերջին ասուլիսից  տպավորությունն այնպիսին չէր, որ լավ հարաբերությունների մեջ են` պատասխանել է. “Դե, ես ի՞նչ անեմ, […]

Փրկարարներն առանց տեխնիկայի են եղել. Հայացք

Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սելիմի լեռնանցքում: Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին` Քարվանսարա կոչվող տեղամասում, բքի մեջ են մնացել երկու բեռնատար եւ մեկ մարդատար ավտոմեքենա: Ինչպես ուշ երեկոյան”Հայացք”-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի “Գեղամա” հեռուստաընկերությունից,  մարդատար ավտոմեքենայում գտնվող ընտանիքը ուղեւորվում էր Վարդենիկ գյուղ` հուղարկավորության, իսկ բեռնատարի վարորդները ճանապարհվելիս են եղել Մեղրիից: Բքի մեջ մնացած ավտոմեքենաներին փորձել են օգնության հասնել […]

ՀՀԿ-ն “քանակի” խնդիր չունի. Առավոտ

 Անդրադառնալով ուսանողների հանրապետականացման գործընթացին` ԱԺ-ում ՀՀԿ  խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը “Առավոտ”-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն ուսանողներին հանրապետականացնելու որոշում չունի: “Մարդիկ եթե դիմում են, նաեւ անդամագրվում են ՀՀԿ-ին”,-ասել է Սահակյանը: Թերթի այն դիտարկմանը՝ դա մասսայական բնույթ չի՞ կրելու, հակադարձեց. “Ճիշտն ասած, մենք քանակի ծարավ չենք, որ փորձենք ինչ-որ ստիպողաբար բաներ անել”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված