23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տյումենում եռօրյա սուգ է հայտարարված

Ռուսաստանի Տյումեն քաղաքում, որտեղ նախօրեին վթարի էր ենթարկվել “UTair” ավիաընկերության “ATR-72”  ինքնաթիռը, ապրիլի 4-6-ը սուգ է հայտարարված, տեղեկացնում է “Независимая газета”-ն:

Առայժմ ճշտված չեն վթարի պատճառները: Հիմնական վարկածներն են մարդկային գործոնը` օդաչուների սխալը, եւ ինքնաթիռի անսարքությունը: Առաջին տարբերակը բացառել է ավիաընկերության ղեկավարը: Քննիչները գտել են ինքնաթիռի ինքնագիր 2 սարքերը` “սեւ արկղերը”, որոնք առայժմ չեն հետազոտվել: Դրանց ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություններ ստանալ: Ինքնաթիռի մասերը կենթարկվեն Միջպետական ավիացիոն հանձնախմբի քննությանը:

Վթարի հետեւանքով զոհվել էր 31 մարդ, այդ թվում` ամբողջ անձնակազմը: Ողջ են մնացել 2 կին եւ 10 տղամարդ, որոնցից 5-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: Տյումենի մարզում հատուկ հիմնադրամ է բացվել` վթարից տուժածներին եւ զոհերի ընտանիքներին օգնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ