23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փրկարարներն առանց տեխնիկայի են եղել. Հայացք

Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սելիմի լեռնանցքում: Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին` Քարվանսարա կոչվող տեղամասում, բքի մեջ են մնացել երկու բեռնատար եւ մեկ մարդատար ավտոմեքենա:

Ինչպես ուշ երեկոյան”Հայացք”-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի “Գեղամա” հեռուստաընկերությունից,  մարդատար ավտոմեքենայում գտնվող ընտանիքը ուղեւորվում էր Վարդենիկ գյուղ` հուղարկավորության, իսկ բեռնատարի վարորդները ճանապարհվելիս են եղել Մեղրիից:

Բքի մեջ մնացած ավտոմեքենաներին փորձել են օգնության հասնել փրկարարները, սակայն նրանք իրենց հետ տեխնիկա չեն ունեցել: “Լուր է տրվել Գեղարքունիքի մարզի` ճանպարահահատվածից քիչ հեռու գտնվող Գեղհովիտ գյուղի գյուղապետ Վարդան Պողոսյանին: Վերջինս համապատասխան տեխնիկա է բերել, բացել է ճանապարհն ու մարդկանց տեղափոխել գյուղ, սակայն ավտոմեքենաները տեղափոխել չի հաջողվել:

Երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ ավտոմեքենաները դեռ բքի մեջ էին”,-գրում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ