Ի վերջո, կմոնտաժե՞ն կրպակները. Մաշտոցի այգին կրկին մարդաշատ է
Այսօր Մաշտոցի պուրակում կրկին մարդաշատ է: Այստեղ են հավաքված են տասնյակ ոստիկաններ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ակտիվիստներ, մտավորականներ:
Բանապահպան-ակտիվիստների խոսքով` այսօր կրպակները ապամոնտաժող` քաղաքացիներից ու մտավորականներից կազմված բրիգադը ժամը 5-ին պետք է ժողով անցկացնի, որից հետո ապամոնտաժող բրիգադի անդամները հանդես են գալու հայտարարությամբ:
Դեռ շաբաթ օրը նրանք հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի` քաղաքացիական նախաձեռնության անդամները իրականացնելու են քաղաքացիական դատարանի վճիռը. այն է` ապամոնտաժել կրպակները:
‘’Շաբաթ օրվա հնչեցրած հայտարարության եւ որոշման դեմ որեւէ հայտարարություն չի եղել, ուստի այն մնում է ուժի մեջ: 3 օրվա ընթացքում պետք է հայտնվեր իրավասու պետական այն մարմինը, որը պիտի քններ` օրինական են արդյոք ապամոնտաժման գործողությունները, թե ոչ: Այսօր լրանում է այդ մարմնի ի հայտ գալու ժամկետը’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանը:
Հարցին, եթե ոստիկանները թույլ չտան ապամոնտաժող բրիգադին որեւէ գործողություն իրականացնել, հնարավոր է ակտիվիստները բախման գնան, Գոռ Հակոբյանն ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ այն բոլոր գործողությունները, որոնք անց են կացվում Մաշտոցի պուրակում, չեն կարող ընթանալ ոչ խաղաղ ձեւերով:
‘Մենք կողմնակից չենք ոստիկանության հետ բախմանը, ամեն ինչ պետք է ընթանա միմիայն խաղաղ ճանապարհով’,- ասաց բնապահպան-ակտիվիստը: