27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դ. Մեդվեդեւին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող UTair ավիաընկերության  ATR-72 օդանավը  ժամը  05.50-ին ընկել է Տյումենի օդանավակայանից թռչելիս : Օդանավում եղել են 39 ուղեւորներ եւ անձնակազմի չորս անդամներ: Ճշտված տվյալներով` Տյումենի ավիավթարում  31 մարդ զոհվել է,  12 տուժածներ ծանր վիճակում են:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ