04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Սիրիան զիջում է

ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանի բանակցությունները սիրիական իշխանությունների հետ, որոնց հետ  քիչ հույսեր էին կապում, անսպասելիորեն իրենց արդյունքները տվեցին: Բաշար ալ-Ասադի  վարչակարգի ուժերը սկսել են դուրս գալ քաղաքներից, տեղեկացնում է “Московский комсомолец”-ը:

Սիրիական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է մի քանի քաղաքներից` զորքերի դուրս գալու մասին, ինչն Անանի առաջարկած` սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրի կետերից մեկն էր: Իշխանությունների ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ խոսքը այն քաղաքների մասին է, որտեղ ներկա պահին հանգիստ վիճակ է, իսկ այն քաղաքներում, որտեղ պահպանվում է լարվածությունը, զորքերը սկսում են դիրքավորվել ծայրամասերում:

Նախօրեին ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտնել էր, որ Դամասկոսը համաձայնություն է տվել իր ծրագիրը կյանքի կոչել մինչեւ ապրիլի 10-ը: Անանի ծրագիրը նախատեսում է մի շարք պարտականությունների կատարում սիրիական իշխանությունների եւ ընդդիմության կողմից, մասնավորապես` 2 կողմից էլ դադարեցնել զինված բռնությունը, հումանիտար օգնություն ցուցաբերել տուժածներին եւ ներքաղաքական երկխոսություն սկսել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ