27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քյավառցիների “Գեւոյի արտ”-ից Արտաշես արքայի սահմանաքար են գտել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչներ Աղաբեկ Հարությունյանը եւ Աղաբեկ Աղաբեկյանը Լանջաղբյուրի “Գեւոյի արտ” կոչվող տարածքում գտել են Արտաշեսյան սահմանաքար` արամեատառ արձանագրություններով եւ հետեւյալ բովանդակությամբ. “Ես, Արտաշես, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը մասերի”:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն  ուսումնասիրելով եւ հետազոտելով` հաստատել է, որ հերթական սահմանաքարը պատկանում է մ.թ.ա 2-րդ դարակեսի 1-ին կեսին:

Արտաշեսյան սահմանաքարերից մոտ 7-ը` հնագիտական յուրահատուկ խեցեղենը, մետաղյա մշակութային արժեքները պեղված են Սեւանի ավազանի տարածքից եւ այժմ թանգարանում են:

Սա, ըստ պատմաբանների, սա ապացուցում է, որ  տարածքը հեռավոր անհիշելի ժամանակներից Հայոց թագավորության անբաժանելի մասնիկն  է կազմելեւ դեռեւս պահպանում է անցյալի պատմությունը վկայող անթիվ քարե վկաներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ