07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եվրանեսթը` հակահայկական քարոզչության հարթակ. Վահան Հովհաննիսյանը կոչով է հանդես եկել

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում  հայկական պատվիրակությունն իր բողոքն է արտահայտում այն կապակցությամբ, որ Եվրանեսթի նիստն օգտագործվել է հակահայկական քարոզչության համար, տեղեկացնում է “Երկրամաս”-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում հայերի հասցեին մի շարք կոշտ արտահայտություններ էր արել` օգտագործելով “ֆաշիստներ”  բառը եւ մեղադրելով բոլոր մահացու մեղքերում: Ալիեւը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցն Ադրբեջանի միակ խնդիրն է, չնայած այն բանին, որ նիստի կազմակերպիչների հետ հայկական եւ ադրբեջանական կողմերը նախապես համաձայնության էին եկել, որ ղարաբաղյան թեման չի շոշոփվելու նիստի աշխատանքների շրջանակներում:

Վահան Հովհաննիսյանը կոչ է արել կազմակերպիչներին այսուհետ առավել ուշադիր ընտրել նիստի անցկացման վայրը եւ այն չվերածել քարոզչական հարթակի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ