27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԵԹԿՊԻ-ն դատապարտում է Վանաձորում տեղի ունեցած միջադեպը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գեւորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ: Վասիլ Գեւորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին:   ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

Պետք է ելք գտնել

”Հարցն իմ լիազորությունների շրջանակում չէ, ոչ էլ` վարչապետի: Իհարկե, ցավալի է, շատ վատ է այս վիճակը տեսնելը, բայց որոշ դեպքերում գործ ունենք անփութության, մի դեպքում` ոչ պրոֆեսիոնալիզմի հետ”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով յուրաքանչյուր ծաբաթ կառավարության դիմաց բողոքի ցույց անող զոհված զինծառայողների ծնողների մասին: ”Մենք ունենք այս պահի դրությամբ […]

Միքայել Մելքումյանին մերժեցին

Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ”Շրջանառության հարկի մասին” օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։  Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված և չհիմնավորված […]

Ընդունվում են “Մանկական Եվրատեսիլ- 2013” երգի մրցույթի մասնակցության հայտեր

“Մանկական եվրատեսիլ- 2013” երգի սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում: “Մանկական Եվրատեսիլ-2013” միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները  պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.  Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի […]

Տարոն Մարգարյանը խնդրեց խորհդակցություն հրավիրել` ուսուցիչների նվազագույն աշխատավարձերի հետ կապված

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարեց փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվեց և համապատասխանեցվեց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվեցին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես […]

Մի երկիր, որ պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում. Քոչարյանը` Բաքվի ռազմատենչ հայտարարություններից /վիդեո/

”Ես հոգնել եմ պատասխանել և զարմանալի է, որ այդ անձը չի հոգնում դա ամեն օր կրկնել։ Եվ դա հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում ամենուրեք։ Նա, եթե իրոք պատրաստ է այդպիս քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու […]

Խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար

Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր է: Օրվա առիթը օգտագործելով՝  խոշտանգվողների  իրավունքների հարցերով մտահոգ կազմակերպությունները երեկ և այսօր հունիսի 27-ին միջոցառուների միջոցով մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ նման երևույթները պետք է դատապարտվեն հասարակության կողմից: Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը խոսելով թեմայի մասին հանդես եկավ մի շարք դիտարկումներով. “Խոշտանգումները քրեականացված են, սակայն այն չի համապատասխանում ՄԱԿ-ի […]

100-ամյա կինն ավարտել է դպրոցը

100-ամյա մեքսիկուհի Մանուելլա Էրնանդես Վելասկեսն ավարտել է տարրական դպրոցը: Համապատասխան վկայականը թոշակառու կնոջը հանձնել է հասուն բնակչության կրթության հարցերով պետական վարչությունը: Կազմակերպությունում հայտնել են, որ դոնյա Վելասկեսը իրեն դրսեւորել է որպես կարգապահ աշակերտուհի: Նա 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար նախատեսված դպրոցի 7 հազար աշակերտներից մեկն է: Թոշակառու կինը խոստոովանել է, որ իր սերելի զբաղմունքն […]

”Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու թշնամուն”

”Չգիտեմ` ինչ զանգվածային ոչնչացման զենքի մասին եք խոսում, բայց Հայաստանի զինված ուժերը ունեն բավարար մարտական պատրաստվածություն: Մենք մեր տրամադրության տակ ունենք բավարար ռազմական տեխնիկա` հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգության, բացի այդ ՀՀ զինված ուժերը համալրվում են նորագույն սպառազինություններով և ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված