Դիտարժան խաղ աղավնիների հետ /վիդեո/
2 տարեկան Էրիկին ծնողները այգի են բերում աղավնիների հետ “խաղալու” համար:Henaran.am-ի տեսախցիկը այսօր ֆիքսեց այդ դիտարժան խաղը:
2 տարեկան Էրիկին ծնողները այգի են բերում աղավնիների հետ “խաղալու” համար:Henaran.am-ի տեսախցիկը այսօր ֆիքսեց այդ դիտարժան խաղը:
”Ասա” ըկերության փոխտնօրեն Աշոտ Եսայանը հերքում է հրապարակված տեղեկությունները, որ իրենց պաղպաղակում սպրեդ է օգտագործվել, իսկ մակնշումն էլ սխալ է: ”Մեր պաղպաղակներին դա չի վերաբերում, մերը և մակնշումն է շատ նորմալ, և ժամկետն է շատ նորմալ, ամեն ինչը նորմալ է: Մեր պաղպաղակի հետ կապված նման հարց չի կարող լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը: Հարցին, թե այդ […]
Հորդանանում փախստականների ճամբարից վերադառնալուց հետո դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին շտապել է կիսվել իր տպավորություններով եւ միջազգային հանրությանն ակտիվ գործելու կոչեր անել: Դերասանուհին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի նիստին` կոչ անելով պայքարել ռազմական հակամարտությունների տարածքում տեղի ունեցող սեռական հանցագործությունների դեմ: Անպատժելիությունը` նույնիսկ փոքրիկ աղջիկների նկատմամբ կատարված հանցագործությունների պարագայում, Ջոլին “ամոթալի իրականություն” է անվանել: Նա շոկային […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների […]
Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի եւ Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական եւ սոցիալական թիմերը […]
”Մակնշման հետ կապված խախտումների մասին խոսք գնացել է միայն տեսանյութում /հեղ. ”Սուր անկյուն” հաղորդման տեսանյութի մասին է խոսքը/ և դա արձանագրվել է Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչի կողմից: Տեսուչը ընկերության ”Յոյո” պաղպաղակում է արձանագրել մակնշման պահանջի խախտում: Իսկ մակնշման պահանջներին չբավարարելու մասին խոսել է ոչ թե ”Իրազեկ և պաշտպանված” ՀԿ-ն, այլ սննդամթերքի ապահովման պետական ծառայության […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. “Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ […]
Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երեւանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային եւ զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային եւ տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երեւանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Մասնակիցները […]
























