Մենք չենք ուզում ժողովրդին թունավորել. պաղպաղակագործները հերքում են
”Ասա” ըկերության փոխտնօրեն Աշոտ Եսայանը հերքում է հրապարակված տեղեկությունները, որ իրենց պաղպաղակում սպրեդ է օգտագործվել, իսկ մակնշումն էլ սխալ է:
”Մեր պաղպաղակներին դա չի վերաբերում, մերը և մակնշումն է շատ նորմալ, և ժամկետն է շատ նորմալ, ամեն ինչը նորմալ է: Մեր պաղպաղակի հետ կապված նման հարց չի կարող լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը: Հարցին, թե այդ դեպքում ինչ նպատակ կա այդպիսի տեղեկություններ տարածելու համար, նա արձագանքեց.
”Ես չգիտեմ պաղպաղակագործների դեմ ինչ ունեն, չեմ կարողանում հասկանալ, արդեն մեկ շաբաթ է, տասը օր է` ընկած պաղպաղակների անունն է շոշափվում` առանց մի որևէ փաստ ունենալու”:
Եսայանն ընդգծեց, որ իրենք ազգի թշնամի չեն և չեն էլ պատրաստվում մեր ժողովրդին թունավորել ու վերացնել` ի տարբերություն որոշ կառույցների:”Մեր արտադրանքն անձամբ մենք ենք համտեսում, ապա թողնում ենք շուկա: Դա անհիմն հայտարարությունն էր”,-ասաց ընկերության փոխտնօրենը: Նա հավելեց, որ հայկական պաղպաղակը այնքան որակյալ է, որ նույնիսկ ՌԴ-ից են ցանկանում այն առաքել: