08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պիպոյանը պարզաբանում է

”Մակնշման հետ կապված խախտումների մասին խոսք գնացել է միայն տեսանյութում /հեղ. ”Սուր անկյուն” հաղորդման տեսանյութի մասին է խոսքը/ և դա արձանագրվել է Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչի կողմից: Տեսուչը ընկերության ”Յոյո” պաղպաղակում է  արձանագրել մակնշման պահանջի խախտում: Իսկ մակնշման  պահանջներին չբավարարելու մասին խոսել է ոչ թե  ”Իրազեկ և պաշտպանված” ՀԿ-ն, այլ սննդամթերքի ապահովման պետական ծառայության տեսուչը, կազմակերպությունն ընդամենը կոչ է արել արտադրողներին, ապա լիազոր մարմիններին հրապարակավ հանդես գալու իրականության մասին”,-Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԿ-ի տնօրեն Բաբկեն Պիպոյանը` արձագանքելով ”Աշտարակ-Կաթ” ընկերության մամուլի ծառայության տված պատասխանին:

Նշենք, որ Պիպոյանն ասյօր հայտարարել էր, որ մի քանի ընկերություններ սպրեդ են օգտագործել պաղպաղակի մեջ, իսկ այդ ընկերությունները մեզ հետ զրույցում հերքել են դա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ