24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է ելք գտնել

”Հարցն իմ լիազորությունների շրջանակում չէ, ոչ էլ` վարչապետի: Իհարկե, ցավալի է, շատ վատ է այս վիճակը տեսնելը, բայց որոշ դեպքերում գործ ունենք անփութության, մի դեպքում` ոչ պրոֆեսիոնալիզմի հետ”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով յուրաքանչյուր ծաբաթ կառավարության դիմաց բողոքի ցույց անող զոհված զինծառայողների ծնողների մասին:

”Մենք ունենք այս պահի դրությամբ այն, ինչ ունենք։ Այդ մարդկանց ես հասկանում եմ, զավակ են կորցրել և պետք է ելք գտնել, ինչը բավականին դժվար է”,-նշեց նա։

Նախարարը հավելեց, որ պետք է հասկանալ նաև, որ աշխարհում շատ ու շատ հայտնի գործեր չեն բացահայտվել։ ”Ես հիմա չեմ ուզում ասել, որ այս գործերը չեն բացահայտվելու, բայց պիտի ամեն ինչ անել, որ ծնողների մոտ չմնա այն կասկածը, որ ինչ-որ բան այնպես չէ, որովհետև ծնողի մոտ կասկած կա, որ ինչ-որ բան կոծկեցին, ինչ-որ բան արեցին”: Ըստ նրա` սա պետության համար կարևորագույն խնդիր է:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայողների մայրերը կանգնեցրին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ճանապարհին` նրանից պահանջելով “վերականգնել արդարադատությունը եւ պատժել իրենց տղաներին սպանողներին :

”Կգնամ տղայիս գերեզմանից կհանեմ եւ դիակը կտանեմ դեսպանատների մոտ, որ արդարություն հաստատվի, իմ տղու արյունը ոչ ոք չի մարսելու”,-ասաց մահացած զինվորներից մեկի մայրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ