18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը խնդրեց խորհդակցություն հրավիրել` ուսուցիչների նվազագույն աշխատավարձերի հետ կապված

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարեց փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվեց և համապատասխանեցվեց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։

Միաժամանակ պահպանվեցին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ կատարվեցին 2013 թ. պետբյուջեում. որոշվեց նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։

Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք”, – այս մասին ասաց է Տիգրան Սարգսյանը։  ”Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել”,-հավելեց նա։ 

Որոշման մեջ եղած թվերում ի հայտ եկած տարաձայնությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչապետին խնդրեց խորհդակցություն անցկացնել, քննարկել ուսուցիչների նվազագույն աշխատավարձերի հետ կապված հարցերը: 

”Պարոն Սաֆարյանի, պարոն Գևորգյանի հետ նիստից հետո մոտեցեք ինձ”,-հորդորեց Տիգրան Սարգսյանը: Նույն խնդրանքով դիմեց նաև ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: 

”Դուք էլ կմոտենաք ուրեմն”,-ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ