08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար

Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր է: Օրվա առիթը օգտագործելով՝  խոշտանգվողների  իրավունքների հարցերով մտահոգ կազմակերպությունները երեկ և այսօր հունիսի 27-ին միջոցառուների միջոցով մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ նման երևույթները պետք է դատապարտվեն հասարակության կողմից:

Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը խոսելով թեմայի մասին հանդես եկավ մի շարք դիտարկումներով. “Խոշտանգումները քրեականացված են, սակայն այն չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվեցիային, ասենք օրինակ տուժողի բողոքի վրա միայն կարող է քրեական գործ հարուցվել,երբ փաստն ակնհայտ է”:

Իրավաբանը նշեց նաև, որ Հայաստանում հիմնականում խոշտանգումները տեղի են ունենում ոստիկանությունում, ցուցմունք կորզելու նպատակով: Սա, ըստ Տաթևիկ Ղարիբյանի, ակնառու ճշմարտություն է և ուսումնասիրված փաստ:

Տաթևիկ Ղարիբյանը փաստեց, որ սովորաբար խոշտանգումների զոհերը չեն բողոքում, քանի որ վախենում են վիճակի վատթարացումից, սա բացատրվում է տվյալ պարագայում կախյալ վիճակից:

“Ամոթ է 21-րդ դարում ունենալ խոշտանգում, ոստիկանապետը հայտարարում է, որ ծեծը պիտի բացառվի ոստիկանությունում”,-տեղեկացրեց “Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Հակոբ Պետրոսյանը կարևորեց այս քննարկումների դերը և նշեց, որ քննարկվող ոլորտում կան որոշակի բացթողումներ. “Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող, վատ վերաբերմունքի դեպքերով փաստերը մշտապես գտնվում են ոստիկանության ղեկավարության հսկողության ներքո: Նման դեպքերում իրականացվում են ծառայողական քննություններ, որի հետևանքով տվյալ ծառայողը կարող է անգամ զրկվել աշխատանքից”:

Հակոբ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից մշակվել և արդեն իրականացվում է մի ծրագիր, ըստ որի հատուկ թերթիկներ են տալիս բերման ենթարկված անձանց, որնց միջոցով նրանք տեղեկացնում  են իրենց իրավունքները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ