03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

100-ամյա կինն ավարտել է դպրոցը

100-ամյա մեքսիկուհի Մանուելլա Էրնանդես Վելասկեսն ավարտել է տարրական դպրոցը: Համապատասխան վկայականը թոշակառու կնոջը հանձնել է հասուն բնակչության կրթության հարցերով պետական վարչությունը:

Կազմակերպությունում հայտնել են, որ դոնյա Վելասկեսը իրեն դրսեւորել է որպես կարգապահ աշակերտուհի: Նա 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար նախատեսված դպրոցի 7 հազար աշակերտներից մեկն է: Թոշակառու կինը խոստոովանել է, որ իր սերելի զբաղմունքն ընթերցանությունն է, սակայն նրա աչքերը շատ են հոգնել եւ կարդալու ընթացում նա ստիպված է եղել մի քանի անգամ փոխել ակնոցը: 

Տիկին Վելասկեսի խոսքով` իրեն շատ է դուր եկել սովորելը: Նա պատմել  է, որ երեխա ժամանակ չի ավարտել տարրական դպրոցը, չնայած որ ուսումն իրեն մեծ բավականություն է պատճառելիս եղել: Սակայն ծնողները նրան թույլ չեն տվել դպրոց գնալ առաջին դասարանից հետո, քանի որ նրանց տանը մշտական օգնական է հարկավոր եղել: 

Նա վերսկսել է իր ոսւումը 2012-ի աշնանը` թոռներից մեկի խորհրդով: Առաջիկայում 100-ամյա կինը մտադիր է  շարունակել այն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ