10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մի երկիր, որ պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում. Քոչարյանը` Բաքվի ռազմատենչ հայտարարություններից /վիդեո/

”Ես հոգնել եմ պատասխանել և զարմանալի է, որ այդ անձը չի հոգնում դա ամեն օր կրկնել։ Եվ դա հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում ամենուրեք։ Նա, եթե իրոք պատրաստ է այդպիս քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետև արտաքին թշնամու կերպարն անընդհատ պահելը փոխանցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին։
Քոչարյանը նշեց, որ համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, սակայն դա չի լինում, որովհետև բոլոր համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում դա: 
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն, ապա փոխնախարարն ասաց, որ դա մեզ մտահոգում է, բայց դա չի նշանակում, հավասարակշռությունը խախտվում է:

Հիշեցնենք, որ Ալիևն ասել էր. ”Մեր երկիրը եւ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանի տարածքում ձեւավորվի հայկական 2-րդ պետությունը”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ