“Հացիս, կրոնիս, պատվիս մի դիպչիր”. Տաճատ Վարդապետյանը լավատես է
“Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանի գնահատմամբ Վրաստանում հայերի վիճակը գնալով լավանում է: ԱԺ պատգամավորը լավատես է և հույսեր է կապում Վրաստանում աստիճանաբար ձևավորվող նոր իշխանության հետ: Այդ մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Թե ինչու՞ են Վրաստանում շարունակ վանդալիզմի ենթարկվում հայկական եկեղեցիները կամ փոխվում նրանց իրական պատմական տվյալները և դա արվում է պետական մակարդակով լավագույնը համարվող պատմաբանների կողմից խնդրին՝ հայրենակցական միության նախագահը չի պատրաստվում դատապարտողի դիրքերից հանդես գալ.
“Բոլոր դեպքերում եկեղեցին և պետությունը առանձին բաներ են, լավատեսությունը ինձ ներշնչում է նորընտիր ղեկավարի օպտիմիզմը և կարծում եմ հայ-վրացական հարաբերություննեը նոր առավել բարենպաստ փուլում կհայտնվեն”,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Տաճատ Վարդապետյանը չցանկանալով անզգույշ արտահայտություններ անել և հիասթափեցնող գնահատականներ տալ, բայց շտապեց ողջունել Վրաստանում նորաշեն եկեղեցու ընթացող շինարարությունը:
Այս քայլը շոու է արդյո՞ք ընտրություններից առաջ թե ոչ լրագրող հարցին Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ ինչ քայլ ուզում է լինի միայն հայակական եկեղեցիները վերանորոգվեն.”Ես խուսափում եմ ճոխ ու ճռճռան գնահատականներ հնչեցնելուց, որ հետագայում չդառնամ այդ գնահատականների պատանդը”,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Տաճատ Վարդապետյանի դիտարկմամբ դեպի ելք աշխարհը անցնում է Վրաստանով:
Պատգամավորը գտնում է սակայն որ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Վրաստանի հետ պիտի լինի փոխադարձ հարգանքի պայմաններում: Այդ առթիվ նա մեջ բերեց իր հայտնի հայրենակցի՝ Ջիվանու խոսքերը.»Հացիս, կրոնիս, պատվիս մի դիպիր»:
“Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանի գնահատմամբ Վրաստանում հայերի վիճակը գնալով լավանում է: ԱԺ պատգամավորը լավատես է և հույսեր է կապում Վրաստանում աստիճանաբար ձևավորվող նոր իշխանության հետ: Այդ մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Թե ինչու՞ են Վրաստանում շարունակ վանդալիզմի ենթարկվում հայկական եկեղեցիները կամ փոխվում նրանց իրական պատմական տվյալները և դա արվում է պետական մակարդակով լավագույնը համարվող պատմաբանների կողմից խնդրին՝ հայրենակցական միության նախագահը չի պատրաստվում դատապարտողի դիրքերից հանդես գալ.
“Բոլոր դեպքերում եկեղեցին և պետությունը առանձին բաներ են, լավատեսությունը ինձ ներշնչում է նորընտիր ղեկավարի օպտիմիզմը և կարծում եմ հայ-վրացական հարաբերություննեը նոր առավել բարենպաստ փուլում կհայտնվեն”,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Տաճատ Վարդապետյանը չցանկանալով անզգույշ արտահայտություններ անել և հիասթափեցնող գնահատականներ տալ, բայց շտապեց ողջունել Վրաստանում նորաշեն եկեղեցու ընթացող շինարարությունը:
Այս քայլը շոու է արդյո՞ք ընտրություններից առաջ թե ոչ լրագրող հարցին Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ ինչ քայլ ուզում է լինի միայն հայակական եկեղեցիները վերանորոգվեն.”Ես խուսափում եմ ճոխ ու ճռճռան գնահատականներ հնչեցնելուց, որ հետագայում չդառնամ այդ գնահատականների պատանդը”,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Տաճատ Վարդապետյանի դիտարկմամբ դեպի ելք աշխարհը անցնում է Վրաստանով:
Պատգամավորը գտնում է սակայն որ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Վրաստանի հետ պիտի լինի փոխադարձ հարգանքի պայմաններում: Այդ առթիվ նա մեջ բերեց իր հայտնի հայրենակցի՝ Ջիվանու խոսքերը. “Հացիս, կրոնիս, պատվիս մի դիպչիր”: