17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Որևէ կերպ փորձ չենք անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը. Սասուն Խաչատրյան

Մեր ամենահեռահար նպատակը կոռուպցիայի վերացումն  է, այս մասին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Դա, իհարկե, մի քիչ անիրատեսական է, բայց պետք է ձգտել դրան», – ասաց նա։ ՀՔԾ պետը վստահեցրեց՝ որևէ կերպ փորձ չեն անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը։ «Եթե  քննդատությունը տեղին լինի ու դեպքերի չբացահայտումը լինի […]

«Թուրքիայի հետ հարաբերություններ «կարգավորելու» գինը լինելու է Հայաստանն Էրմենիստան վերածելու ծրագրի իրականացումը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ում համար Հայաստան,իսկ ում համար արդեն «Էրմենիստան»։ 2018-ին ապագա կապիտուլյանտներն իշխանության են «բերվել» շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով։ Ո՞րն է այդ խնդրի էությունը: Ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ ինչպե՞ս դա անել։ Ինչպես ցույց տվեցին վերջին տարիները՝ զիջելով ու տալով ամեն ինչ: Սա է […]

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են հակաժողովրդավարական-ապօրինի գործողություններ․ հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) խախտվում են մարդու իրավունքները՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կամայականությամբ հանիրավի նկատողություններ են տրվում աշխատակիցներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներ են ակնարկվում, և այդ գործողությունները գաղտնի են պահվում քաղաքացիական հասարակությունից։ Ըստ հավաստի աղբյուրի՝ ԵՊՀ աշխատակիցներին տրվող նկատողությունների և սպառնալիքների իրական պատճառն այն […]

Ապագան՝ հիմա. անվճար բուժօգնության, թոշակի ու նպաստի մասին. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրել է. «Առողջապահության նախարարը տեղեկացնում է, որ պետական բյուջեի գերածախս կա և փաստացի դադարեցնում են պետության կողմից երախշավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Նախարարը բժշկական կենտրոններին առաջարկում է անցնել հերթագրման: Գործնականում պետպատվերով բուժօգնությունը մինչև 2022 թվականը դադարեցվել է: Հայփոստից էլ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 9-ից ժամը […]

Կուսակցաշինական բում՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»

«ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։ Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում […]

Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. «Իրավունք»

«Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին […]

Մենուան ընդհատակից դուրս է եկել. նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել. «Հրապարակ»

«Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, […]

ԲՀԿ-ում բուռն քննարկումներ են. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն` առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում բուռն քննարկումներ են ընթանում: Այս պահի դրությամբ` վերջնական որոշում չկա, թե որ համայնքներում ԲՀԿ-ն կունենա մասնակցություն` առաջադրված թեկնածուների տեսքով: Սակայն, միանշակ է, որ որոշ համայնքներում ընդհանրապես չեն պատրաստվում թեկնածու առաջադրել»:

Եվրամիությունն ավելի քան 186 միլիոն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին

Եվրամիությունն ավելի քան 186 միլիոն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական  ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է 186 միլիոն ՀՀ դրամը: COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ հաբ Երևանի* կողմից «Համագործակցություն […]

Կառավարությունը ինչպես ստորագրել ու Քարվաճառը հանձնել է, նույն ձևով էլ մեր խնդիրները պետք է լուծի. քարվաճառցի

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի, Շուշիի, Հադրութի շրջանների բնակիչներն այսօր առավոտյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին լուծել իրենց կարգավիճակի ու բնակարանների հարցը։ Ըստ քարվաճառցիների, երբ կառավարությունը գրավոր համաձայնությամբ հանձնում էր Քարվաճառն ու իրենց հանում էին, պետք է բնակարաններով ապահովեին։ Կառավարության դիմումների և նամակների բաժնի ղեկավարն ընդունել էր երկու քարվաճառցու, հորդորելով, որպեսզի նրանք իրենց պահանջներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ