05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են, ղուրբան լինես իմ զավակներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

90-ականներին այդ ճանապարհի վրա մենք տվել ենք բազմաթիվ զոհեր և, բնականաբար, այդ պատերազմի ամբողջ ընթացքում հակառակորդի հենակետերը ոչնչացվել են, հեռացվել են, բայց մենք այսօր ունենք այլ իրողություն և պետք է շարժվենք՝ այդ իրողությունը հաշվի առնելով», – ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածը թողե՞լ ենք արդյոք Ադրբեջանին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ պետք է դասեր քաղել պարտությունից, իսկ Yerevan.today-ի լրագրողի դիտարկմանը, թե անցած 30 տարիներին թշնամին այդ տարածքում հենակետ չէր տեղադրում, արձագանքեց․ «30 տարի դու էիր տնօրինում»։

Անդրանիկ Քոչարյանը լրագրողի մյուս հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Մյուս անգամ դու կգնաս առաջնագիծ»։  Լրագրողը պատասխանեց, որ առաջնագիծ կգնա Անդրանիկ Քոչարյանի և նրա որդու հետ։ Նաև հիշեցրեց, որ մամուլում տեղեկություններ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանի միջնորդությամբ նրա զարմիկին պատերազմի ժամանակ դիրքերից հեռացրել են։

Այս հիշեցումն Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց, նա անցավ անձնական վիրավորանքների։

«Ղուրբան լինես իմ զավակին։ Ղուրբան լինես իմ երկու զավակին։ Գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են», – ասաց նա՝ դիմելով լրագրողին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ