«Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»․ Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նձ է թվում, թե՞ իրոք բոլոր բանկերում և փոխանակման կետերում դրամ/ դոլար փոխարժեքը վերջին օրերում նույնն է։ Հավանաբար ԿԲ-ն է հրամայել։ Արդյունքում հայտնվել է ստվերային կուրս։ Բա կոռուպցիայի դե՞մ ենք պայքարում։ Երևի այս քայլին գնացել են՝ նկատի ունենալով 9-ամսյա ահռելի գնաճը` 9.9%, արենային ապրանքների գծով։ Ընտրվել է ամենասխալ և հեշտ ճանապարհը։ Կարո՞ղ է հաջորդ քայլով էլ կոմունիզմ կառուցելու որոշում ընդունվի»։