Փաշինյանը «համբուրում» է Էրդողանի ձեռքը, որի փեսայի Բայրաքթարները սպանել են հազարավոր հայերի
168.am
168.am
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի կերպ չի շնորհավորվում… Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։ Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։ Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն եւ ոչնչացված իդեալներ։ Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից […]
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու […]
Եկեք Անկախությունը չխառնենք ոչ մի բանի հետ, սա մի արժեք է, որը բոլոր ազգերն են երազել, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ «Մարտահրավեր տեսնում եմ Սյունիքում, և ես որպես ԵԿՄ նախագահ, իմ գործն եմ անում, զարգացնում եմ Երկրապահը երիտասարդներով, որպեսզի, եթե Աստված չանի, նորից ոտնձգություն լինի ՀՀ պետական սահմանի դեմ, որպեսզի […]
Այսօրվա իշխանության օրոք անհնար է խոսել ինքնիշխանության մասին, երբ մեր երկրի սահմաններն անառիկ չեն, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված չէ, ադրբեջանցիները մեր սահմաններին են, ճնշումներ են գործադրում, Գորիս-Կապան ճանապարհին տարբեր սադրանքներ են կազմակերպում։ Այս իրականությունում խոսել ինքնիշխանության մասին անհնարին է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Սեյրան Օհանյանը նշեց, որ […]
ՀՅԴ Բյուրոն շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Վտանգված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր ինքնիշխան գոյության իրավունքը։ Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը […]
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Հայաստանի Անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ: Մեր անկախ պետականության կերտման և կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը և մենք ազգովի կերտեցինք […]
Մենք տոնախմբությանը չենք լինելու։ Նաիրի Սարգսյանին անձամբ ասացի, խնդրեցի, որ կարելի էր միջոցառումը հետաձգել՝ հարգելով ծնողներին ու մեր երեխաներին, որոնց տարին դեռ չենք տվել։ Նաև Քովիդի պատճառով, լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարության» նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտեց զոհված զինծառայողի հայրը։ Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քաղաքացիների երթը դեպի […]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պռտրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել 1991 թվականի Անկախության հանրաքվեից՝ կից հրապարակելով նաև 2010 թվականի անկախության տոնին իր խոսքերը. ««Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է» (21.09.2010թ)»։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Արամ Առաջին կաթողիկոսը, Հայաստանի ու Արցախի համար ստեղծված դժվարին իրավիճակում, կարևորել է հավաքական պատասխանատվությամբ հայրենիքի շուրջ համախմբումը: «Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք […]
























