17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

«Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը եւ հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»։

«Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշը, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30–ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։ Սա ցինիզմի գագաթնակետն է։ Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։ Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը […]

Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. զինվորներին կապել են մեքենաներից և քաշել, կտրել են սպանված զինծառայողների ականջները. ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, դաժանություններ են տեղի ունցել. փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել, այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Դաժանությունները […]

«Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ պատվաստման գործընթացը»

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեթե 100.000 մարդ է ՀՀ-ում ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Այս թիվն ամենևին չի խոսում ՀՀ պատվաստված բնակչության տոկոսային հարաբերակցության մասին: Այս թվի մեջ ներառված են ՀՀ-ում պատվաստված բոլոր օտարերկրյա քաղաքացիները: Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ պատվաստման գործընթացը: Դրան զուգահեռ գործում […]

Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին

ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Հարգելի տիկին Ավանեսյան, Թույլ տվեք ևս մի անգամ բացատրել, ինչու ձեր գործողությունները ու հրամանները հակասահմանադրական են։ 1. Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են […]

Քաղաքացիական անձ հայ գերուն Ադրբեջանում ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ խցում մահացել է. Արման Թաթոյան

Ադրբեջանում պահվող հայ գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել, հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելան) եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, […]

Թքել են սննդի մեջ՝ ստիպելով ուտել այն, զրկել են ջրից, սննդից, ձմռանը գցել են գետնին, ջուր շփել մերկ մարմնին և ստիպել քնել բաց պատուհանով սենյակում. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում պահվող գերիների մասին

Խոշտանգումները, նվաստացումները և անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ, Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ, եղել են դեպքեր՝ սնունդը գցել են գետնին և […]

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ

2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ […]

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը: «Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», – ասաց նա: Վարչապետը նշեց՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-հարավ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645, մահվան՝ 15 նոր դեպք

Սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված