17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ. Թևան Պողոսյանը՝ ԱԳՆ-ին

Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, կասե՞ք՝ որոնք են Արցախի սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ […]

Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։   Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։ Ի՞նչ զորատեսակ […]

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է․ պաշտպան

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։   «Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել։ Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- նշեց Ռաֆայելյանը։ ՀՀ հատուկ քննչական […]

Լենա Նազարյանի սայթաքումն ԱԺ ամբիոնից. «Ժողովուրդ»

«8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ցանկանալով ցույց տալ, թե իշխանությունն անհանդուրժող ու անողոք պայքար է մղում բոլոր տեսակի կաշառակեր պաշտոնյաների դեմ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ […]

Արցախի թեման՝ օրակարգում. «Հրապարակ»

«Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը և կոչել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին […]

Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենամտերիմ անձանցից Մխիթար Հայրապետյանը հայտնվել է լուսանցքից դուրս հարազատ թիմում: Բանն այն է, որ Հայրապետյանը դեռ անցած գումարման խորհրդարանի օրոք անձամբ Փաշինյանին տեղեկացրել էր, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում աշխատել, ու իրեն պետք է տեղափոխել գործադիր մարմին: Փաշինյանը Հայրապետյանին հորդորել էր սպասել, քանի որ նպատակ […]

ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կուսակցական դիվանագիտության օրինակ   ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը։   Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.   «ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների […]

Բրյուսելում բազմաթիվ կարևոր հանդիպումներ ունեցանք․ ԵԺԿ նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրյուսելում բազմաթիվ կարեւոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով։ Բոլոր հանդիպումներին, ինչպես նաեւ ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը։ Այս աշխատանքի մի փոքր, բայց կարեւոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորեւ։ ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն […]

Արտակ Զաքարյանն ու Մուշեղ Լալայանը ՀՀԿ գրասենյակում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցինք «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, կուսակցության միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի անդամ (սենատոր) Անդրեյ Կլիմովի հետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Միասնական Ռուսաստան կուսակցության միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և հանդիսանում է  Հանրապետականի արտաքին քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված