Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս համար ցանկացած հարմար պահի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ վերջինիս համար ցանկացած հարմար պահի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ հանդիպել, եւ այս առումով արդեն իմ դիրքորոշումը հայտնել եմ: Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ես նույնպես պատրաստ եմ: Մենք ունեցել ենք հանդիպում, որ անցկացվել է այս տարեսկզբին՝ եռակողմ ձեւաչափով: Այն կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ վերջինս պատրաստ կլինի: Այս կերպ, ես պատրաստ եմ քննարկումների ու կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ այն բանի, որ պատերազմն ավարտվել է, եւ այդ էջը թերթված է»,-ասել է նա։