01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1152, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263 783-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 5354 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1212 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 16 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6566-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 772 է, ընդհանուր առողջացածներինը՝ 243 341, փաստացի բուժվողներինը՝ 13 876: Մեկ օրում արվել է 9656 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 733 726 թեստավորում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ