Բանակ ջարդելուց, գեներալներին, եկեղեցին վարկաբեկելուց հետո հասել են բժիշկներին՝ ի դեմս Չարչյանի․ Տարոն Տոնոյան
Արմեն Չարչյանի հետ կատարվողը հստակ քաղաքական հաշվեհարդար է, քանի որ պրոֆեսորը «Հայաստան» դաշինք ներկայացնող պատգամավոր է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ, չնայած առողջական վատ վիճակին։ Փաստաբանի պնդմամբ, պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ […]





































