05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիրների՝ նույնիսկ լսարան մտնելուց են սարսափում. «Փաստ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:

Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների հետ, որոնք ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների անընդհատ աճող վախերը ընդդիմադիր բոլոր գործիչներից: Մեր տեղեկություններով, չնայած լսարաններում քաղաքական գնահատականներ չեն հնչեցվել նշյալ դասախոսների կողմից, այդուամենայնիվ, իշխող ուժի համար նրանց՝ հենց միայն լսարան մտնելն ինքնին գնահատվում է որպես քաղաքական «ակցիա»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացը միայն ՊԿԱ-ով չի սահմանափակվելու, կա հրահանգ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմադիր ուժերը ներկայացնող, ինչպես նաև անկուսակցական, բայց ընդդիմախոս դասախոսներից նաև այլ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, որտեղ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է գործուղել առաջին հերթին բուհում «զտումներ» իրականացնելու համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ