04 Մայիսի, Saturday, 2024
KFC

2018 թվականից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար. Քոչարյան

Պատերազմի ծանր պարտությունը մի շարք հարցեր է առառաջացրել. այս խոսքերով սկսեց իր մամուլի ասուլիսը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ցավոք, այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի որևէ տրամաբանված, որևէ ողջամիտ պատասխան մեր հանրությունն այդպես էլ չստացավ», – ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ևս չկան։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր կառավարություն, մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը, պետք է անի ու անում են բավական խորը վերլուծություն, առաջին հերթին, համադրում են իրենց Զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի հետ, համադրում են, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, փորձում են հասկանալ՝ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյոք դա այն կառավարությունն է, որ կարող է կառավարել պատերազմը, փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները։

«Սա դասական վերլուծություն է, առանց դրա որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում ու, երբ որ այդ փաստերը իրենց համար բարենպաաստ ձևով համընկնում են՝ որոշում է կայացվում պատերազմ սկսելու, սա պետական կառավարման այբուբեն է», – ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ 2018 թվականից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ բոլոր այս հանգամանքները համընկնեն ու, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար։

«Փակուղի ենք մտցրել բանակցային գործընթացը իրարամերժ հայտարարություններով, առաջացրել ենք ԵԱՀԿ ՄԽ անվտստահությունը Հայաստանի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով խուսափում ենք բանակցային առարկայական գործընթացից, վարկաբեկել ենք բանակը քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը սևերի-սպիտակների ու ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմիկ բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար», – ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները այս իշխանությունը փչացրել է։

«Եվ հենց այս սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ, ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար, տպավորությունն այնպիսին է, որ մենք ԱԳՆ ընդհանրապես չունենք, թեկուզ, մենք ունեինք ու շարունակում ենք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց, որպես կառույց, ուղղակի գոյություն չուներ։ Արվել է ամեն ինչ՝ պատերազմում Թուրքիային ներգրավելու համար, այն թեզը, որ հնչեցվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում», – ասաց Քոչարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ