03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից, որի օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է, ընդդիմությունը դուրս եկավ։

«Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ» , – հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյնաը, ով հիշեցնենք, արդեն  հինգ անգամ չի ընտրվել այդ պաշտոնում։

Ղազինյանն ասաց, թե այս հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում.

«Քվեարկողն էլ եք դուք, չքվեարկողն էլ։ Այս ընթացակարգով մեզ համար այսուհետ այս օրակարգը սպառված է, իշխանությունը չի կարող ընդդիմությանը ստիպել ենթարկվելու իր պահանջներին, փոխել թէեկնածուին և «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնը չի զիջելու իշխանությունը։ Հետևաբար, ձեզ թողնում եմ մենակ ձեր որոշումը կայացնելու հարցում»,-հայտարարեց Արթուր Ղազինյանը և ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը։

«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել» , – հեռացող ընդդիմության հետևից հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ