19 Հունվարի, Չորեքշաբթի, 2022
KFC

Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավար եղած ժամանակ բաներ են եղել, որոնք ինձ համար շատ ընդունելի են եղել․ մենք չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանն անսխալական է և ինչ ասել է՝ ճիշտ է․ Աղազարյան

untitled_4.thumb

«ԱԺ հարգարժան փոխխոնակ, պարոն Ռուբինյան, հիմա ինձ մի բան թույլ կտամ, որը, հուսով եմ, կլինի վերջինը՝ այս ամբիոնից»,- խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ կա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, որտեղ հստակ նշված են նիստը վարելու կանոնները, ուստի, ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը չպետք է շահագործի «կարգապահ ու պատասխանատու պատգամավորներին»։

«Պարո՛ն Ռուբինյան, մենք արդեն երկար ժամանակ է՝ ճանաչում ենք իրար, և ես վստահ եմ, որ Դուք իմ նկատմամբ հաստատ համոզմունք ունեք, որ ես համարվում եմ պարտաճանաչ, պատասխանատու մարդ, ինչպես նաև կարգապահ պատգամավոր։ Եվ ես, փառք Աստծո, միակը չեմ, շատերն են։ Բայց Դուք մեզ շահագործում եք։ Դուք, ԱԺ նախագահը և մյուս փոխխոսնակը մեզ շահագործում եք»,- դժգոհեց ՔՊ խմբակցության պատգամավորը։

Հովիկ Աղազարյանի հորդորն էր թույլ չտալ մյուս պատգամավորներին՝ շեղվել քննարկվող հարցի էությունից, քանի որ դա բերում է «լրացուցիչ լարվածության»։

«Արգելեք այդ ամեն ինչը։ Դա բերում է լարվածության։ Լրացուցիչ օջախ է առաջանում մեր ընդդիմադիր գործընկերների հետ՝ առանց այդ էլ դեռ չճշտած որոշ հարցերում։ Կանխարգելեք այդ ամեն ինչը։ Արգելե՛ք, խնդրում եմ, կոչ եմ անում ձեզ, հարգե՛ք մյուսներին, թույլ մի՛ տվեք, որ պատգամավորները շեղվեն քննարկվող հարցերից»,- ասաց Աղազարյանը։

Նրա բողոքն, ընդհանուր առմամբ, վերաբերում էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հայտարարություններին, որ խորհրդարանի այսօրվա օրակարգը բոլորովին կապ չունի այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է երկրում և այն հարցերի հետ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն․ օրինակ՝ գերիների վերադարձը կամ Արցախից տեղահանվածներին բնակարանով ապահովելը։ 

Հովիկ Աղազարյանի դիտարկումներին ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ընդհանուր առմամբ, համաձայնեց, բայց նշեց նաև, որ խորհրդարանում բռնապետական կարգեր հաստատելն այնքան էլ ճիշտ չի լինի։

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ Աղազարյանից հետաքրքրվեց, թե հիշու՞մ է արդյոք նա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները նախկին գումարումների խորհրդարանում։

«Իհարկե, հետևել եմ և ինձ միշտ թվացել է, որ նրանք, ովքեր թույլ են տվել այդպիսի բաներ ոչ միայն պարոն Փաշինյանի, այլ, ընդհանրապես, այլ պատգամավորների պարագայում, դա արել են իրենց այս կամ այն քայլը հետո հիմնավորելու համար նաև։ Հիմա ի՞նչ կապ ունի ձեր դիտողությունը։ Հո մենք չե՞նք ասում, որ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, անսխալական է եղել, և ինչը որ ասել ենք մենք, ինչը որ ասել է Նիկոլ Փաշինյանը, դա ճիշտ է։ Լավը վերցնենք, ինչպես ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավար եղած ժամանակ բաներ են եղել, որոնք ինձ համար շատ ընդունելի են եղել։ Լավը վերցնենք, վատը թողնենք մի կողմ»,- իր դիրքրոշումը բացատրեց ՔՊ խմբակցության պատգամավորը։

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ