Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման […]