17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արքայազնը եղանակի տեսություն է հաղորդում /վիդեո/

Բրտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը “BBC Scotland” հեռուստաալիքով վարել է եղանակի տեսության թողարկումը: Դա տեղի է ունեցել արքայազնի` Գլազգոյում գտնվող “BBC”-ի կենտրոնական գրասենյակ այցելության ժամանակ:

Հաղորդավարն ուրախությամբ հադիսատեսին  է ներկայացրել “հեռուստաալիքի օդերեւութաբանական  թիմի նոր անդամին” եւ խնդրել  Չարլզին ներկայացնել եղանակը Շոտլանդիայում:

Արքայազնն այդ պահին բավականին շփոթվել է` չհասկանալով, թե ինչպես  է աշխատում վահանակը, որի օգնությամբ հաղորդավարները փոխում են իրենց ետեւի նկարները: Սակայն արագ հասկանալով դրա աշխատելու սկզբունքը` նա սկսել է աշխուժորեն կարդալ տեքստը` ընթացքում փոխելով ետեւի ֆոնի նկարները:

Հասնելով այն պահին, երբ գրաված է եղել լեռներում ձյան առկայության մասին, արքայազնը բացականչել է. “Գրողը տանի, ո՞վ է գրել այս տեքստը”: Կադրից դուրս գտնվող աշխատակիցները գնահատել են արքայազնի հումորային բացականչությունը եւ ծիծաղել:

http://youtu.be/eeDAyL3nnQQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ