04 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մինչ ոստիկանները կժամաեին դեպքի վայր, ‘Մերսեդեսի’ վրայից հանել են համարանիշները

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է  News.armeniatv.com կայքը: Ժամը 13.30-ի սահմաններում Դավիթաշեն գյուղի սկզբնամասում իրար են բախվել ‘Մերսեդես’ մակնիշի և ‘ՎԱԶ 2107’ մակնիշի Տ 3599 համարանիշի ավտոմեքենաները:

 Բախման հետևանքով ‘ՎԱԶ 2107’-ը գլխիվայր շրջվել էր: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության աշխատակիցները, ‘Մերսեդես’-ի վրայից հանել էին համարանիշները: Գ.Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով,’Մերսեդես’-ը վարել է Անդրանիկ Երեմյանը, իսկ համարանիշները եղել են՝ 38 ԼD 333:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ‘ՎԱԶ 2107’-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ