15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Զուրաբյանը “աբսուրդ” համարեց ԲՀԿ-ին ընտրակաշառք տալու մեջ մեղադրելը

“Ես էդ մանրամասներին չեմ տիրապետում: Ովքեր որ օրենք են խախտել, դրա համար պետք է պատժվեն, անկախ նրանից, թե ովքեր են”,-այսօր միասնական շտաբի ամփոփիչ նիստի ժամանակ պատասխանելով  Henaran.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման փաստին եւ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ի գնահատականը ընտրակաշառքի մասով հավասարապես վերաբերվում է ընտրակաշառք բաժանած բոլոր ուժերին, այդ թվում` ԲՀԿ-ին, ասել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ միասնական շտաբի մաս կազմող քաղաքական ուժերը միաբերան դատապարտեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի մեխանիզմների կիրառումը:

Ի դեպ, նիստի ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հարցին սեփական նախաձեռնությամբ պատասխանել է նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարել, որ եթե պետական իշխանությունն ու իրավապահ մարմինները գտնվեին իրենց բարձրության վրա ու հստակ ցուցում ունենային` բացառելու ընտրակաշառքները, ոչ ՀՀԿ-ն,  ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ որեւէ այլ կուսակցություն չէր կարողանա կաշառք բաժանել:

“Ընտրակաշառքի այս զանգվածային բաժանման համար ողջ պատասխանատվությունը կրում են հանցագործ իշխանությունները, որոնք ստեղծել են այս ամենաթողության մթնոլորտը: Նրանք պետականորեն հրահանգել են ընտրակաշառքի բաժանումը: Նման իրավիճակում մեղադրել որեւէ կուսակցության, աբսուրդ է”,-հայտարարել է Լեւոն Զուրաբյանը եւ հավելել. ”Մենք չենք պայքարում կուսակցությունների դեմ, որոնք զբաղված են օրինախախտումներով, մենք պայքարում ենք ամբողջ պետական ապարատի դեմ”:

ՀԱԿ համակարգողի հայտարարությունը լրագրողների շրջանում բազմաթիվ հարցեր առաջացրեց: ՀԱԿ համակարգողից, հետաքրքրվեցինք,  ասվածն արդյո՞ք չի նշանակում արդարացում: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց այսպես.”Բացարձակապես, հանցագործության համար բոլորը պետք է պատժվեն, բայց ես առաջնային պատասխանատվությունը, այո, դնում եմ այս պետական համակարգի վրա: Եթե որեւէ տեղ պետական իշխանությունը հայտարարում է, որ բոլորն ազատ  կարող են զբաղվել գողանալով, բոլորը կսկսեն զբաղվել գողանալով, եթե դատախազությունը դրա դեմ չպայքարի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ