11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արխիվ

“Ժառանգությոնը” ընտրություններին մասնակցության ձեւաչափի ու ցուցակների մասին կասի մարտի 18-ին

“Ժառանգության” 7-րդ համագումարին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափին չանդրադարձավ:Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենալայն դաշտով համագործակցության պատրաստակամություն հայտնեց, մասնավորապես “Ազատ դեմոկրատների” հետ, սակայն ավելին չասաց: Համագումարին կուսակցությունը ընդունեց “Նոր Հայաստանի բանաձևը”, որտեղ անդրադարձ է կատարվում երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին եւ կոչ է արվում “ազգային ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ ու համատեղ […]

Փոխնախարարը չի հասկանում բողոքողներին

‘Քաղծառայության համար նախատեսված սոցիալական փաթեթը դեռ նոր է իրականացվում, եւ ես չգիտեմ այդ ինչ դժգոհություններ են, ինչ հիմնավորումներ են’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով քաղծառայողներին հատկատցված սոցիալական փաթեթի շուրջ առաջացած դժգոհությունների մասին հարցին: Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթը հնարավորություն է ստեղծում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց […]

Ումա Տուրմանը հղի է

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի մուսա դերասանուհի Ումա Տուրմանը կրկին հղի է իր ընկերոջից` շվեյցարացի գործարար Արպադ Բուսոնից: Այս զույգն արդեն մի քանի տարի միասին է: 41-ամյա Ումայի հղիության մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչը, սակայն դերասանուհին եւ նրա սիրեցյալն առայժմ որեւէ հարցազրույց չեն տվել լրագրողներին: Հայտնի չէ նույնիսկ` Ուման հղիության որ ամսում է: Սա Տուրմանի եւ […]

Նաիրա Զոհրաբյանը լիովին համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ

“Միանշանակ համաձայն եմ ՀՀ առաջին նախագահի հետ, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ բացարձակապես պայմանավորված չէ ինչ-որ մարդկանց ստվերներով, ինչպես համառորեն շրջանառում է մամուլը”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին: “Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեպքում, այլև ընդհանրապես, ես խորհուրդ եմ […]

Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումը հնարավոր է` կապ ունի Սիրիայի հետ. թուրքագետ

ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան հռչակում է ցեղասպանությունների կանխարգելում, որը ենթադրում է ցեղասպանության ճանաչում եւ պատիժ` ճանաչումը ժխտելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` խոսելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշման մասին: ‘’Ինչպես օրերս հրապարակել էր ‘’Ֆայնեյնշլ թայմս’’-ը` ‘’Անկարան հոգսերից ազատվեց մինչեւ հուլիս’’: Սարկոզին հուլիսին կսկսի […]

Որակական իշխանափոխությունը հրամայական է. Րաֆֆի Հովհաննիսյան

“Առկա իրադրությունը երկրում հրամայական է դարձնում որակական իշխանափոխությունը քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջոցով: Պետք է ոչ միայն իշխանությունը փոխվի, այլ պետք է փոխվի մեր երկրի տարբեր համակարգերի ու ոլորտների որակը”,-“Ժառանգության” 7-րդ համագումարին հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց կուսակցության մոտեցումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: “Հայաստանում կուսակցապետությունը պետք է […]

Մարտի 1-ից սկսած մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման աշխատանքներ

Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով եւ ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ: Զբոսայգիների, պուրակների եւ կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման եւ ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերեւները: Սիզամարգերի թարմացման, նորերի ստեղծման եւ ընդհանուր կանաչապատման աշխատանքների համար կներկրվի 5500 կգ խոտի սերմ: Մասնագետների կողմից իրականացվում է նաեւ ծառերի սանիտարական էտում: Չորացած եւ կենսական […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 2-ին  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Զրուցակիցները անդրադարձան հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի […]

Ռուբեն Հայրապետյանը մեկին սիրում է, մեկին` շոյում է, մեկի հետ խիստ է խոսում,նրանք պիտի “ճղվեն”/վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը Հայաստանի ազգային հավաքականի հետ մի ընտանիքի նման է: “Ոչ մեկդ չգիտեք, թե ես ոնց եմ աշխատում ամեն ֆուտբոլիստի հետ, մեկին՝ սիրելով, մեկին՝ շոյելով, մեկի հետ խիստ խոսելով: Որեւէ մեկին թույլ չեմ տա քիթը խոթել իմ աշխատանքի մեջ, որը ես կատարում եմ սիրով եւ […]

Կոնգրեսականը վերահաստատեց իր աջակցությունը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանմանը

2013 ֆինանսական տարվա վարչակազմի բյուջետային նախագծի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Դեյվիդ Սիցիլինը բարձրացրեց ամերիկահայ համայնքին հուզող հարցեր, հաղորդեց Ամերիկայի Հայկական համագումարը: Հանձնաժողովի առջեւ հանդես եկող պետքարտուղար Քլինթոնին ուղղված մի շարք հարցերում  Սիցիլինը մեջբերեց անցյալ տարի ընդունված օրինագիծը Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների պահպանման, ինչպես նաեւ կրոնական խտրականությանը վերջ դնելու վերաբերյալ: Քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված