15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Պտուղներ ցանելը դա լավ գործ է’.Լարիսա Ալավերդյանը չի զղջում, այլ` աշխատում է

Ընտրությունները որեւէ նորություն չբերեցին, դա արձանագրում ենք, որպես իրողություն, եւ կունենանք երկիշխանական Ազգային Ժողով: Այդ մասնի Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Ժառանգության’’ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` խոսելով հետընտրական իրողությունների մասին:

Նրա խոսքով` ԱԺ-ում , եւ ոչ հասարակությունում, կլինեն երկու իշխանական բեւեռներ, եւ կսկսվի ‘’վերմակը իր կողմ ձգելու’’ իրողությունը:

Քաղաքացիական հասարակության զարգացման առումով, ըստ Լարիսա Ալավերդյանի, կան բավական դրական տեղաշարժեր, քանի որ քաղաքցիական հասարակությունը վերջապես գիտակցեց, որ առանց կոշտ միջամտության չի կարող էական տեղաշարժ լինել: Եվ այդ ամենի մեջ դրական էին, քաղաքացիական նախաձեռնությունները, բլոգերների միությունը, եւ այլն:

‘’Թեեւ քաղաքացիական հասարակությունը ավելի շատ ջանքեր թափց, քան` արդյունք ստացավ, այնումանենայնիվ, քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակի հմտանալ իր դիտարկումները իրևավական հարթության վրա դնելու գործում’’,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նա պատասխանեց, որ իրեն տեսնում է բուհական ոլորտում եւ հասարակական-քաղաքացիական ոլորտում:

‘’Դա ինձ համար երանելի մի դաշտ է, որտեղ ես կկարողանամ առավել օգտակար լինել: Կդասախոսեմ, չնայած կարծում եմ, որ ես հինգ տարիների ընթացքում մասնակիորեն դասախոսել եմ Ազգային Ժողովում’’,- նշեց Լ.Ալավերդյանը:

Henaran.am-ի այն հարցին, ինչպես է գնահատում այն փաստը, որ ‘’Ժառանգության’’ հինգ տարի ակտիվ աշխատած պատգամավորները, այդ թվում ինքը, չհայտնվեցին խորհրդարանում, լավատեսությամբ օժտված Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ինքը վիրավորվող տեսակ չէ, այլ` մշտապես աշխատող տեսակ:

‘’Իհարկե անչափ ուրախ կլինեյի խորհրդարանում տեսնել իմ երիտասարդ ընկերներին` Արմեն Մարտիրոսյանին, Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին: Բայց “”Ժառանգության’’ խորհրդարան անցած պատգամավորները հնարավոր է չզիջեն նրանց, եւ դեռ ավելին անեն’’,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա բնորոշմամբ` պտուղներ ցանելը դա լավ գործ է: ‘’Ես չունեմ այդ մտայնությունը, որ եւ ցանեմ, եւ հնձեմ եւ ուտեմ…:Մի զղջացեք աշխատելու համար, որովհետեւ չեք իմանա` թե որտեղ կարձագանքեն ձեր ջանքերը’’,- այսպիսի իմաստությամբ եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ