ՀԱԿ-ից 43 մանդատ են “գողացել”, եւս 7-ը” գողերին” չենք տա. Լեւոն Զուրաբյան
Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը միասնական շտաբի ամփոփոիչ նիստին հայտարարեց, թե ՀԱԿ-ը, բացի միասնական շտաբի ընդունած հայտարարությունից, ավելի կոշտ հայտարարությամբ հանդես կգա: Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց, թե ՀԱԿ-ը չընդունելով եւ ՍԴ-ում վիճարկելով ինչու է վեցնում խորհրդարանական մանդատները: “Եթե հաշվի առնենք, որ հայստանում ազատ եւ արդար ընտրութւոնների կայացման դեպքում վստահաբար ՀԱԿ-ը 50 մանդատից պակաս չէր վրեցնի, ուրեմն մեզանից գողացել են 43 մանդատ:
Հիմա դուք առաջարկում եք, 7-ն էլ տալ գողերին: Ինչո՞ւ: Ընդհակառակը, մենք պետք է հետամուտ լինենք էդ 43 մանդատը հետ ստանալու: Պառլամենտ գնում ենք հենց էդ նպատակով”,-ասաց Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ քաղաքական ամբիոնն օգտագործելով, Կոնգրեսն իշխանությունը կվերադարձնի ժողովրդին: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը կօգտագործի թե Ազգային ժողովը, թե փողոցային պայքարը:
“Մենք կոնսուլտացիաներ ենք տանում միասնական շտաբի գործընկերների հետ, մենք նաեւ հիմա բողոքարկման մեջ ենք եւ այս ամենն ամփոփելով, շատ լուրջ քաղաքական որոշում կկայացնեք”,-ՀԱԿ-ի հետագա քայլերն այսպես ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: