06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Միասնական շտաբի հայտարարությունը

            “Մենք հոգեբանորեն պատրաստ էինք, բայց որ ընտրախախտումները կհասնեն այս չափերի եւ գործի կդրվի հատուկ հնարք, դրոշմակնիքների անհետացումը, նույնիսկ ամենամղձավանջային երազում ոչ ոք չէր կարող պատկերացնել”,-այօսր ՀՔՄ-ում կայացած միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ նիստին հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով խորհրդարանական ընտություններից: Հմայակ Հովհաննիսյանն ընթերցեց միասնական շտաբի  հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում […]

Պատմություն` Facebook-ի ստատուսի շուրջ

Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ ‘facebook’ սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով […]

Օսկանյանին ասել են` հանի. Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանին

ԲՀԿ-ում արմատական եւ պահպանողական թեւերի մեջ երեկ հերթական ռաունդ է գրացվել` ի օգուտ երկրորդների: Օսկանյանը ԲՀԿ-ի քննարկման է ներկայացրել իշխանություններին ու ընտրություններին նվիրված իր հերթական կոշտ հայտարարությունը, Ծառուկյանն, ի տարբերություն, Օսկանյանի համագումարյան ելույթի, ասել է` էս հանի: Հանվել է: Հետո էլ, թե` էս էլ հանի: Հանվել է: Ապա` “մի էս էլ հանի”: Տակը, ասում են, […]

Էդվարդ Նալբանդյանը 14 երկկողմ հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում

Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի […]

Գյուրզան գյուղից տեղափոխվեց կենդանաբանական այգի

Մայիսի 10-ին, ժամը 20.02-ին “Փոքր Մհեր” կրթահամալիրի աշխատակիցներից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Հատուկ մասնագետի կողմից ուսումնասիրվել է շրջակա տարածքը: Այլ օձ չի հայտնաբերվել: Գյուրզա օձը տեղափոխվել է Երեւանի կենդանաբանական այգի: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Այսուհետ կգործեն նաեւ մարմնավաճառության կուրսեր

Իսպանական ֆիրմաներից մեկը հորինել է  “մարմնավաճառության  կուրսեր”: Ընդամենը 100 եվրոյով ցանկացողներին կծանոթացնեն աշխարհի հնագույն մասնագիտության պատմությանը, կսովորեցնեն օգտագործել էրոտիկ խաղալիքներ եւ Կամասուտրայի ամենահայտնի դիրքերը: “Այս գաղափարը քննադատության մեծ ալիք է բարձրացրել գերազանցապես կաթոլիկ երկրում: Շատերն ասում են, որ դա վատ մեթոդ է գործազուրկ իսպանուհիներին աշխատանքով ապահովելու համար”,-գրում է լրագրող Լի Մորենը: Կուրսերն ավարտելուց հետո “շրջանավարտները” […]

2,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Մարտունիում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 18.19-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Մարտունի քաղաքից 13 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Տեղական ժամանակով ժամը 18.46-ին երկրաշարժին հետեւել է հետցնցում՝ 2.1 մագնիտուդով, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Այ քեզ լոգիկա, կասեր ընկեր Մարգոն

Shur Dabavog օգտատերն իր ֆեյսբուքյան էջում վերլուծում է ‘Փաստորեն, մենակով ելույթ ունենալու դեպքում Ազատ դեմոկրատները  դեմոկրատները 0-ին մոտ տոկոս կհավաքեին, հասատատ կոմունիստներից քիչ, իսկ հիմա դրանցից մի քանիսին պիտի դեպուտատի աշխատավարձ տանք: Երեկ Ժառանգությանը ձայն տված ընկերներիցս մեկը  զարմացել էր, որ, օրինակ, Ստյոպա Սաֆարյանը պատգամավոր չդառավ, իակ Քոքոբելյանը՝ դառավ: Տենց էլ չհասկացա Ժառանգության էդ ֆռիկը’: […]

Երեխան երկրի քարտեզը “կրում է” իր վրա

Աֆղանցի 9-ամյա տղայի մարմնի վրա ծնված օրվանից կա մի նշան, որը ճշգրտորեն կրկնում է իր երկրի քարտեզի սահմանները: Երեխան անմիջապես  հայտնի է դարձել ողջ երկրում: Տղայի խոսքով` իր կրծքավանդակի ձախ կողմում գտնվող նշանը միշտ էլ եղել է, սակայն ոչ ինքը, ոչ էլ նրան շրջապատողները դրան որեւէ կարեւորություն չեն տվել: Փոխարենը` հիմա տղայի նշանի շնորհիվ նրա […]

Վայ մամա ջան, էս ինչ “մռութ պառլամենտ ա”. Իրատես դե facto

      Հաստա`տ: Որովհետեւ` ա/ Գեոպոլիտիկ քարտեզն այս պառլամենտում ուղղակի իդեալական է: Երկու մաքուր պրոռուսական ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ: Մնացածը` միքս: Հենց միայն ՀՀԿ-ն փակում է ողջ գեոքաղաքական դաշտը: բ/Այս պառլամենտն ունի ներհայաստանյան հազվագյուտ պոլիտրա: Ճիշտ է, շատ վեհ կհնչեր, եթե ասեինք, որ այնտեղ կան աջեր, ձախեր, կենտրոնամետներ եւ նույնիսկ մի կին ատմանատեխնիկ, այնուհանդերձ, ինչ ունենք  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ