26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

50 քվե կորել է ՏԸՀ-ի նախագահի պատճառով. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Աշոցքի  հեռավոր Սարապատ գյուղում, որն ունի ընդամենը 90 ընտրող,  թեկնածուները 50-60 ձայն են կորցրել ընտրատեղամասային հանձնաժողովի  նախագահի անգրագիտության կամ միգուցե շփոթմունքի պատճառով: Թերթի աղբյուրների հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահը սխալվել ու  քվեարկած ծրարները կնքել է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տեղամասային եռանիշ կնիքով, այլ իր անհատական կնիքով:

Այդ պատճառով էլ 50-60 ընտրողի ծրարները համարվել են սահմանված նմուշին չհամապատասխանող:

Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը` հավելելով, որ ահազանգ է հնչեցվել ու  գործընթացի կեսից սխալը շտկվել է: Նշենք, որ այդ ընտրատարածքում  մեծամասնական ընտրակարգով պայքարում էին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը, ՕԵԿ-ական Հովհաննես  Մարգարյանն ու ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ