3-րդ մերսողն է հոլիվուդյան աստղին մեղադրում սեռական ոտնձգությունների մեջ
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտային հերթական մերսողն է մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ: Ֆաբիան Գանզի անունով մերսողը մանրամասնորեն պատմել է այդ տեսարանների մասին չիլիական հեռուստատեսության եթերում:
Նա պատմել է, թե ինչպես է 2009-ին` ճամփորդության ժամանակ, դերասանը մոտեցել իրեն եւ խաբելով մետենալով նրա պարանոցին` իբր թե պատահաբար հանվել է եւ խնդրել իրեն մերսել: Սեանսից հետո դերասանն սկսել է ակնարկել ավելի ինտիմ ծառայությունների մասին, որոնց իրագործման համար մեծ գումար է խոստացել: Մերսողը հրաժարվել է եւ առաջարկվող գումարից, եւ պահանջվող քնքշանքներից եւ այդ ամենը գաղտնի է պահել մինչեւ վերջերս:
Մինչ այս, եւս 2 մերսող էին Տրավոլտային մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ, սակայն բացի նրանց խոսքերից այլ ապացույցներ չկան: Դերասանի փաստաբանը վստահորեն պնդում է, որ այդ ամենով “տղամարդիկ փորձում են ընդամենը հայտնի դառնալ` բիծ թողնելով հայտնի մարդու անվան վրա”:
Հայտնի է դարձել նաեւ, որ ժամը եւ վայրը, որը նշել է առաջին հայցը ներկայացնող մերսողը, չեն կարող ճշմարիտ լինել, քանի որ դերասանն այդ պահին չի եղել նշված վայրում, նա նոր ֆիլմի հագուստն է փորձելիս եղել: Փաստաբանը նաեւ ներկայացրել է նյույորքյան ռեստորանի հաշիվը, որում նշվում է նրա գտնվելու օրը, ժամը, ինչպես նաեւ խոշոր թեյավճարը, որով հայտնի է դերասանը:
Դերասանը տղամարդկանց դեմ պատասխան հայց է ներկայացրել: