07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ամոթն ուղակել է “ջհանդամը”

“Ժառանգության” նախընտրական շտաբից Henaran.am-ին տեղեկացնում են, որ Սյունիքի մարզում “Ժառանգության” նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ “Ժառանգության” Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել: Գորիսում քաղաքացիները ովքեր “Ժառանգության” շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել […]

Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում են

Henaran.am-ին դիմել մի խումբ ծնողներ, աշակերտներ և ուսուցիչներ eschool.am էլեկտրոնային դպրոցի համակարգի աշխատանքի խաթարման հարցով: “Այսօր ուզում ենք միայն նշել որ այդ համակարգը հակառակ իրենց պատասխանատուների խոստումների դեռևս չի գործում:Ինչպես արդեն գիտեք ԿԳՆ և Երևանի Քաղաքապետարանը շարունակում են պահանջել և ստիպել մեզ այդ համակարգում աշխատել և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո դասամատյանի գնահատականները անցկացնել համակարգ […]

“Մենք սեքսով ենք զբաղվել: Փաստորեն դա աշխատում է”. Ռոբի Ուիլյամսը երջանիկ է /վիդեո/

38-ամյա սկանդալային երգիչն առաջին անգամ հայր է դառնալու: Նա սպասում է իր առաջին երեխային: Այն մասին, որ իր կինը` Աիդան, հղի է, երգիչը հայտնել է իր բլոգում. “Երկար ժամանակ ես դա գաղտնի էի պահում: Ես ու Աիդան այս տարի ծնողներ կդառնանք: Մենք սեքսով ենք զբաղվել: Փաստորեն դա աշխատում է”,- գրել է Ուիլյամսը: Երգիչը կիսվել է […]

Շունը երջանկությունից խենթացել է /վիդեո/

Չակ անունով շունը հավանաբար այժմ աշխարհի ամենահայտնի շունն է` շնորհիվ համացանցում հայտնված տեսանյութի, որտեղ նա դիմավորում է Աֆղանստանից վերադարձած տիրոջը: Պարզվեց, որ շունն այնքան էմոցիոնալ է եղել, որ կարողացել է ավելի քանի 2 մլն դիտում հավաքել: Երկար սպասված հանդիպումը տեղի է ունեցել գերմանական Բեմբլինգեն քաղաքում: Հազիվ է հասցրել զինծառայողի կինը բացականչել` “հայրիկն արդեն տանն է”, […]

“Ազատագրված” սիրիական Հոմս քաղաքը կրկին ռմբակոծության է ենթարկվել /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը մարտի 30-ին վերսկսել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել հիմնականում այն թաղամասերը, որոնց բնակիչները ծայրահեղական տրամադրվածություն ունեն  Բաշար ալ-Ասադի վարչակարգի հանդեպ: 3 օր առաջ` մարտի 27-ին նախագահն անձամբ այցելել էր Հոմս եւ քաղաքը հռչակել ազատգրված զինված խմբավորումներից: Տեղի բնակիչներին նա խոստացել էր, որ կյանքը […]

Արաբկիրում “ռուչկա” են գողանում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձեւ է տարածվել: “Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ”,- գրում է թերթը:

Հովոն փշոտ ճանապարհն է ընտրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” թերթի, երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: “Նա նույնիսկ հարթակ բարձրացավ եւ ջերմ բարեւեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երեւի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաեւ Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ եւ հատկապես ընդդիմադիր […]

“Ազատ դեմոկրատներ”-ը ճաք է տվել. Հայկական ժամանակ

Ի՞նչ հակասություններ էին առաջացել “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը չհայտնվեցին “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գեւորգյանը, եւ ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում: Այս հարցերի պատասծանը փորձել է գտնել “Հայկական ժամանակ”-ը: Ըստ […]

Շարմազանովը ԲՀԿ-ի մասին ավելի լուրջ կարծիքի է

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով անդրադարձել է ԲՀԿ անդամ, Հայաստանի նախկին արտաքին գործերի  նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ի անդամակցությունը կոալիցիային ձեւական բնույթ ունի: “Վերջերս մեծ ոգեւորությամբ ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը եթե կարծում է, որ 4 տարի իր կուսակցությունը ձեւական եւ դիտորդի կարգավիճակով էր կոալիցիայում, ապա ես ԲՀԿ-ի կոալիցիայում գտնվելը […]

Բաց նամակ Մաշտոցի պուրակից ԵԱՀԿ դեսպանին

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել  Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.  Մեծարգո դեսպան,  Հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու կայացումը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մաշտոցի պուրակում մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ