ԿԳ նախարարի շնորհավորական ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
‘ Սիրելի շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության Վերջին օրվա եւ Վերջին դասի կապակցությամբ:
Անկասկած, բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է եւ անմոռանալի:
Դպրոցական նստարանից է սկսվել Ձեր աշխարհաճանաչությունը, ձեւավորվել են ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, սովորել եք լինել ազնիվ ու բանիմաց, ստացել եք գիտելիքներ, ունեցել եք ուրախ եւ հուզիչ շատ պահեր:
Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին եւ մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն եւ ընտրեք Զեզ համար հոգեհարազատ մասնագիտություն:
Համոզված եմ, որ թե դպրոցում եւ թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք մեր պետության զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը եւ հուսալի ապագայի գրավականը:
Սիրելի ուսուցիչներ, սա առանձնակի տոն է նաեւ Ձեզ համար: Դուք այսօր կյանք եք ուղղորդում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել եք մեր ժողովրդի բարեկեցությանն ու երկրի առաջընթացին ձգտող քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին օրվա եւ Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր սփյուռքում, Արցախում եւ Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ եւ անմոռանալի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք’:
Henaran.am-ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից