20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“Նոր կարգը կորոշեն, կնայենք”. Մանուկ Վարդանյանը` ՕԵԿ-ո՞ւմ, թե ՕԵԿ-ից դուրս /վիդեո/

“Ես ինչքան հասկացա, մայիսի 22-ից  ՕԵԿ-ից ընդհանրապես բոլորը դուրս եկան եւ նոր կարգով պետք է ընդունեն, տեսնենք էդ ինչ կարգ է, կնայենք”,-այսօր կառավարության նիստից հետո ՕԵԿ-ական կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը այսպես պատասխանեց ՕԵԿ-ից դուրս գալու մասին շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հարցին:

Նշենք, որ ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից:  Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, նաեւ որ  Մանուկ Վարդանյանի` ապագա կառավարության կազմում լինել-չլինելու հարցը որոշված է: Գործող նախարարից դժգոհ է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ, ամենայն հավանականությամբ, Մանուկ Վարդանյանը չի զբաղեցնի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը նոր կառավարությունում:

Henaran.am-ն այսօր խնդրեց Մանուկ Վարդանյանին մեկնաբանել նշված տեղեկությունը: “Վարչապետին կարելի է հարցնել”,-արձագանքեց նախարարն ու հրաժարվեց ավելին ասել:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ