31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը “քաշե՞ց” թիմին … “ցավդ տանեմ, զանգողներ շատ կան”


Henaran.am
-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան երեկվա հանդիպումից հետո, ԲՀԿ առաջնորդը քաղխորհրդի նիստ չի հրավիրել եւ չի տեղեկացրել իր որոշման մասին: Իսկ այսօր արդեն նա հանրապետությունից դուրս է` Բելառուսում է, երբ տարածվեց նրա հայտարարությունը` կոալիցիա չկազմելու մասին: Փաստորեն, ստացվում է   Ծառուկյանը” քաշեց” իր քաղաքական թիմին:

Henaran.am-ը փորձեց ԲՀԿ-ական նախարարներից ճշտել, թե արդյոք տեղյակ էին որոշման մասին, եւ շարունակելու են մնալ ԲՀԿ անդամ, թե  նախընտրելու են նախարարի աթոռը:

“Ոչ, չի կարելի ոչ մի հարց”,-այսպես ասաց սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը եւ անջատեց հեռախոսը, չլսելով անգամ թե ինչ հարց ենք ցանկանում տալ նրան:

Առողջպահության նախարար Հարություն Քուշկյանի հետ էլ չհաջողվեց խոսել, ասացին խորհրդակցության է, իսկ դրանից հետո անհնար դարձավ նրան գտնելը:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի վարորդը պատասխանեց մեր զանգին եւ ասաց, որ իրենք Գյումրիում են, նախարարը բեմի վրա է, բնակարանների վիճակահանությունն է: “Ցավդ տանեմ, քեզ նման զանգողներ շատ են եղել, կասեմ` հետ կզանգի”,-եղավ վարորդի պատասխանը:

Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ