10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գործադիրի կորիզը կմնա այն քաղաքական ուժի պատասխանատվության տակ, որը հաղթել է. Արմեն Աշոտյան /վիդեո/

“Հաճույքով եմ աշխատել այն թիմի հետ, որը ներկայացված է եղել գործադիր իշխանության կազմում: Վստահ եմ, որ այդ թիմը ունի քաղաքական ապագա և խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո գործադիր իշխանության ղեկավար կորիզը մնալու է այն քաղաքական ուժի պատասխանատվության տակ, որը հաղթել է ընտրություններում` թեպետ քանիցս կրկնել եմ, որ մենք պատրաստ ենք տեսնել մեր կողքին քաղաքական այլ ուժերի զինակիցների և դաշնակիցների”,- այսօր կառավարության նիստից հետո Henaran.am-ին ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Պատասխանելով  դիտարկմանը, թե այսօր, փաստորեն, կառավարության վերջին նիստն է, Արմեն Աշոտյանն ասել է.  “Ինձ մոտ վերջինների շաբաթ է: Այսօր վերջին նիստն է, վաղը, Վերջին զանգն է, բայց մեզ մոտ աշխատանքը շարունակվում է անկախ այն հետաքրքիր բնորոշումից, որ կարող է տալ լրագրողական հանրությունը”:

Խոսելով կառավարության կազմում փոփոխությունների հնարավորությունից, Արմեն Աշոտյանն ասել է, որ որեւէ փոփոխություն ինքնանպատակ չի լինում: Մանրամասները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ