07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հղի կնոջ փայծաղն էր պայթել. Հայկական ժամանակ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Ըստ “Հայկական ժամանակ”-ի նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռեւս չծնված երեխաները: Թերթի թղթակցի հետ զրույցում նշված կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան […]

Առանց քոռ կոպեկի` նախարար է դարձել. Երկիր

Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը, վիրավորված “Երկիր”-ի երեկվա հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն եւ հերքում էր պահանջում: Նա հայտարարել է, որ թերթի` “Նախարարի աթոռն աճուրդով է գնվել” հրապարակումն իրականության հետ որեւէ կապ չունի: “ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի եւ կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով […]

Սիլիկոնե կրծքերը, բացի կնոջը հմայիչ դարձնելուց, այլ առավելություններ էլ ունեն

Կրծքի արհեստական մեծացումը կնոջը վստահություն է ներշնչում եւ նրան հմայիչ դարձնում: Սակայն պարզվել է, որ դա միակ առավելությունը չէ: Մեծ չափսերի կրծքերը կնոջը կարող են նաեւ սեքսուալ հաճույք պատճառել: Այդ մասին խոստովանել է պլաստիկ վիրահատություն կատարած կանանց մեծ մասը: Համացանցում անցկացրած օնլայն քվեարկության արդյունքում պարզվել է, որ վիրահատությունից հետո  կանանց 61 տոկոսոն ավելի շատ է […]

Գայլերը` հիմա էլ Լոռիում

Լոռու  մարզի Հալավար համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանի տեղեկությամբ, հերթական անգամ գայլերի հարձակումն է արձանագրվել գյուղում: Այսօր հոշոտվել է մեկ խոշոր եղջերավոր անասուն: Միայն այս տարի գյուղում հոշոտվել է 8 խոշոր եղջերավոր անասուն և 2 քուռակ:

Համաշխարհային աստղի նկարով պաստառը հայտնվել է մոսկովյան էլիտար քոթեջների վրա

Համաշխարհային մեծության աստղի դեմքն ապօրինաբար օգտագործվում է որպես գովազդ` մերձմոսկովյան վիփ թաղամասում: Երգիչը, առանց նման բան ենթադրելու, ինքն է մոսկվացիներին առաջարկել գնել տներ էլիտար թաղամասում, որը գտնվում է մայրաքաղաքից 11 կմ հեռավորության վրա: Սակայն վիփ քոթեջներ վաճառող ընկերության հետ Սթինգը ոչ մի պայմանագիր չի ստորագրել: Երգչի մենեջերը հայտնել է, որ իրենք անշուշտ կպարզեն կատարվածի իսկությունը, […]

ՀՀԿ-ին չի մտահոգում ԲՀԿ-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հանրապետական կուսակցությանը  չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ-ն վաղը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խմբակցության որոշելիքն է, թե ինչպես քվեարկի այս կամ այն նախագծին: ”ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, իսկ կառավարության այս ծրագիրը, որի հիմքում ընկած է նախագահի, ՀՀԿ-ի […]

5-ամյա երեխան օգնել է ծննդաբերող մորը /ֆոտո/

Բրիտանական Նոթինհեմփշիր քաղաքում 5 տարեկան երեխան առաջին օգնություն է ցուցաբերել ծննդաբերող մորը` չսպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը: 5-ամյա Ջոբի Գրեյվսը միայնակ օգնել է մորը լույս աշխարհ բերել իր փոքրիկ եղբորը, երբ հասկացել է, որ իրենց ընտանիքը չի կարող սպասել բժիշկներին: Տղայի 28-ամյա մոր` Քելլի մոտ ուժեղ ցավեր են սկսել, կինը չի կարողացել շարժվել: Տղան, ով […]

“Իմ անուշ երազ, իմ Երեւան…”. վերջին օրը հատուկ կարիքավոր մարդկանցն էր /վիդեո/

Արդեն 15 օր է, ինչ Ամերիա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ “Երազանքների պատին” երիտասարդները փակցնում են իրենց երազանքները: “Իմ անուշ երազ, իմ տուն Երեւան….” շարժական պատը անցած օրերին տեղադրվել է մայրաքաղաքի տարբեր մասերում: Այսօր պատը վերջնական տեսք ստացավ Կասկադում: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին  “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության “Արեւածաղիկ” մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, հատուկ կարիքավոր […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված