Օսկանյանը հիասթափված է
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ազգային ժողովի արտահերթ նիստին հնչած ելույթներին: “Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում համերաշխություն և միասնականություն դրսևորեցին: Սա ողջունելի է: Մինչև հայտարարությունն ընդունելը ավելի քան երեսուն ելույթ եղավ: Չնայած հոգնեցուցիչ էր, բայց լսեցի բոլոր ելույթները։ […]