Սրբվեք, ձեր ծնողները անիծում են ձեզ. ոստիկանապետը խոստանում է պատժել
“Վերջին նախազգուշացումը ձեզ, մյուս պարագայում համակարգում չեք լինի”. նման նախազգուշացմամբ է այսօր հանդես եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` հանդիպելով ՃՈ անձնակազմի հետ: Ոստիկանապետը նշելով, որ համակարգում գոյություն ունեցող լկտի, փնթի կադրերը զրոյացնում են բարեխիղճ ոստիկանի աշխատանքը, հայտարարել է, որ այլեւս չեն ներվելու կարգազանցները: “Խնդրել, առաջարկել եմ, պահանջում եմ. ծամուն չծամել, վարորդին կանգնեցնելիս ՃՈ ավտոմեքենան կայանել կարգազանց […]