24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է”. ՊՆ-ի արձագանքը /վիդեո/

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սև Քար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը՝ պատմելով իր որդու հիվանդության նկատմամբ ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է  “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը:

Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի  “արհեստավարժ ” բժիշկները այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է:

Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով:

” Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի ” գցեցին ” : Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: ” Զինուժով ”  նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլոր արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր ” ,- ասում է մահամերձ զինվորի հայրը  ” Չենք լռելու ” -ի պատրաստած տեսահոլովակում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաև այս խնդրով:

Զինվորի մայրը, որպես վերջին միջոց, հազիվ արցունքները զսպելով դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով:

” Չենք լռելու ” -ն կոչ է անում պաշտպանության նախարարությանը հոգալ զինվորի բուժման բոլոր ծախսերը՝ հրապարակայնորեն երաշխիքներ տալով Արթուրի հարազատներին: Եթե ոչ բյուջեի, ապա այդ ոլորտում ծաղկող կոռուպցիայից ստացված միջոցների, կամ էլ մատակարարներից պարտք վերցնելու հաշվին:

Նախաձեռնությունը հետևելու է երիտասարդի ճակատագրին և տեղյակ է պահելու հանրությանը:

Հ.Գ. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննաիսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ “Չենք լռելու”-ի տարածած հաղոորդագրությանը ծանոթ են: “Հիմա ոչինչ չեմ կարող ասել, կուսումնասիրենք, օրվա ընթացքում կտարածենք պաշտոնական հաղորդագրություն”,-ասաց նա:


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ